Հուլիսի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2023 թվականի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 18։00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է 2017 թվականից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նախաձեռնությամբ և գործուն աջակցությամբ։

Լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ստանալ ֆինանսավորում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։ Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր՝ ֆինանսավորում է տրամադրվել 83 ուսանողների։ Ինչպես նաև լավագույն ուսանողները կարող են 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։

Միջոցառմանը ներկա կգտնվեն ԵՊՀ ռեկտորը, Տտնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավարը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ անդամներ, ՁԻՀ-ի, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի և այլ գործընկեր կառույցների ղեկավար-ներկայացուցիչներ:

***

«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ Երևանում կկառուցվի
քաղաքային ժամանակակից ճոպանուղու համակարգ։
Հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք Երևանի Ճոպանուղու նախագծի
ներկայացման միջոցառմանը, որի ընթացքում կքննարկվեն նաև քաղաքային
տրանսպորտի այս տեսակի առավելությունները, առանձնահատկությունները ու
ռազմավարական նշանակությունը։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է նաև հարց-պատասխան ձևաչափով քննարկում,
բնակիչները հնարավորություն կունենան անելու առաջարկություններ ու
հայտնելու իրենց կարծիքը։

Միջոցառումը տեղի կունենա «14 հարկ» հյուրանոցի 15-րդ հարկի միջոցառումների
սրահում (հասցե՝ Ամիրյան 4/6, մուտքը Բյուզանդ 13-ից)։




Լրահոս