ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջուրը պղտոր է ու ժանգագույն. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա2, Ա3 թաղամասների բնակիչները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա2, Ա3 թաղամասների բնակիչներն արդեն մի քանի օր է՝ խմելու ջրի խնդիր ունեն: Ջուրը պղտոր է ու ժանգագույն:

Բնակիչներն արդեն մի քանի անգամ դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն անօգուտ. ընկերությունը որեւէ քայլ չի ձեռնարկել ջրի որակը բարձրացնելու ուղղությամբ եւ հստակ պատասխան չի տվել բնակիչներին:

ArmLur.am-ը այսօր եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, պարզելու թե ինչ իրավիճակ է: Բնակիչների խոսքով՝ ջուրը խմելու ենթակա չէ, ստիպված խանութից են գնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս