Հուլիսի 5-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին, ժ․ 11:00-ին «Արմենիա Մարիոթ Երևան» հյուրանոցի «Լևոն Կիլիկիա» սրահում տեղի կունենա
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի (6 IMCA) նախագահության անդամների մամուլի
ասուլիսը։
Բանախոսներ՝ համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյան
համագումարի համանախագահ, բժիշկ Գևորգ Յաղջյան
համագումարի համանախագահ, բժիշկ Համբարձում Սիմոնյան
համագումարի գիտական խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բազարչյան
Թեմա՝ Հուլիսի 6-8-ը անցկացվող Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումար

***

Հուլիսի 5-ին, ժամը՝ 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են քարտեզագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը և Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանը:

Թեման Հայաստանի Հանրապետության սահմանագծման պատմություն, անցյալի և ներկայի քարտեզները:

Հասցե՝ Կորյունի 19Ա, 3-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Ուրարտու համալսարանի շենք):




Լրահոս