Սարի թաղը պարբերաբար հոսանքազրկվում է. բնակիչներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Երեւանի Սարի թաղի բնակիչներից: Բանն այն է, որ արդեն տեւական  ժամանակ է ինչ պարբերաբար անջատում են էլեկտրաէներեգիան առանց նախապես բնակիչներին զգուշացնելու:

Բնակիչների խոսքով՝ 15-20 օր է ինչ անհասկանալի պատճառով, գրեթե ամեն օր անջատում են էլեկտրաէներգիան.«Բազմիցս փորձել ենք հետաքրքրվել, փորձել հասկանալ, թե ինչն է խնդիրը, ինչու են անջատում, ինչու նախապես չեն տեղեկացնում, բայց ոչ մեկ չի պատասխանում»:

Սարի թաղի բնակիչների ահազնագերի հետքերով ArmLur.am-ը կապ հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն պարզելու համար, թե ինչ է իրականում կատարվել:

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն ասաց, որ այդ թաղամասում մեկ վթարային անջատում է տեղի ունեցել.«Վթարային անջատումը տեղի ունեցել մոտ 10 օր առաջ, այլ անջատումներ չեն եղել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս