Օձերի ակտիվության շրջանն է․ ի՞նչ անել խայթոցի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հանդիպում է 23 տեսակի օձ, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։

Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում՝ վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։

Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։

Չի թույլատրվում՝

– խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել,

– խայթոցի տեղում կտրվածք անել,

– սառույց դնել կամ այրել,

– տուժածին ալկոհոլ առաջարկել,

– տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը:




Լրահոս