Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Վայք քաղաքներում, Նորատուս, Ախուրյան և Ձորաղբյուր գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 3 սահնօձ, 1 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս