ՖՈՏՈ. Բուքինգեմյան պալատից մինչև Մադամ Տյուսոյի թանգարան․ ուր կարող են այցելել զբոսաշրջիկները Լոնդոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի տեսարժան վայրերի մասին կարելի է անսահման երկար խոսել։

Armlur.am-ը առանձնացրել է թոփ վայրերը Լոնդոնում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։

Թաուերի կամուրջ

Այն համարվում է նաև Բրիտանիայի մայրաքաղաքի իսկական խորհրդանիշը։ Տոմս ձեռք բերելով՝ կարող եք այցելել կառույցի վերին մակարդակ. այստեղ հյուրերը հրավիրվում են դիտելու վավերագրական ֆիլմ դրա կառուցման մասին:

Բուքինգհեմյան պալատ

Բուն պալատում էքսկուրսիաներն անցկացվում են միայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Բիգ Բեն

Այսօր, ինչպես շատ տարիներ առաջ, այն աշխարհի ամենամեծ ժամացույցն է։ Լոնդոնի զբոսավարները խորհուրդ են տալիս նախօրոք ամրագրել էքսկուրսիաները դեպի Բիգ Բեն։

Մադամ Տյուսոյի թանգարան
Դժվար է պատկերացնել մի մարդու, ով չի լսել մոմե արձաններով այս մեծ թանգարանի մասին։ Չնայած այն հանգամանքին, որ Մադամ Տյուսոն ծնվել է Ֆրանսիայում, նրա հայտնի ցուցահանդեսը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Հավաքածուն պարունակում է տարբեր քաղաքական գործիչների, մարզիկների, մշակութային գործիչների: Թանգարանում է նաև ինքը՝ Մադամ Տյուսոյի կերպարը՝ այն տեղադրված է մուտքի մոտ։
Լոնդոնի ազգային պատկերասրահ
Եթե ​​ցանկանում եք տեսնել աշխարհի լավագույն արվեստի գործերը, եկեք այս պատկերասրահը։ Այն ներառում է նաև սրճարան և հուշանվերների խանութ, որտեղ բոլորը կարող են գնել գրքեր և հուշանվերներ։ Էքսկուրսիաներն անցկացվում են աուդիո էքսկուրսավարներով (ըստ ցանկության):
Հայդ Պարկ
Բրիտանական մայրաքաղաքի բոլոր բնակիչները սիրում են հանգստանալ այս գեղեցիկ զբոսայգու տարածքում: Տարածքում նաև կա մի գեղեցիկ լիճ, որտեղ կարելի է լողալ, և հատուկ հարթակ ցանկացած թեմայով հրապարակային ելույթների համար (բացի բռնության կոչերից և հրապարակայնորեն արգելված այլ թեմաներից):
Ինեսա Սուքիասյան




Լրահոս