
Հուլիսի 7-ին, ժամը 10:00-ից 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։