ՊՆ-ին պատկանող գույքը կհանվի աճուրդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա նիստում պետական գույքն օտարելու վերաբերյալ որոշում կայացրեց: Նախագծով առաջարկվում է Երևանի Նորք-Մարաշ Գ. Հովսեփյան փողոց 42/3 հասցեում գտնվող, չկառուցապատված, 0.11112 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի պետգույքի կադաստրի կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։

Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 65 մլն 458 հազար դրամ:։

«Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։




Լրահոս