Աշխարհի 4-րդ ռակետը սենսացիոն պարտություն է կրել 142-րդ ռակետից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդն ավարտել է ելույթները «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»:

Երկրորդ շրջանում 24-ամյա թենիսիստը 4-6, 6-3, 6-4, 3-6, 0-6 հաշվով սենսացիոն պարտվություն է կրել աշխարհի 142-րդ ռակետ, բրիտանացի Լիամ Բրոդիից: Հանդիպումը տևել է 3 ժամ 28 րոպե:

«Ուիմբլդոնի» գործող չեմպիոնն աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը դուրս է եկել երրորդ շրջան։




Լրահոս