Կարեն Կարապետյանը փակել է Facebook-ի իր պատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի նախկին քաղաքապետի` Կարեն Կարապետյանի էջը Facebook սոցցանցում որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Կ. Կարապետյանի էջի պատը կարծես “փակել է դռները” ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համար:Այս պահի դրությամբ՝ գրառումներ անելու հնարավորություն ունի միայն Երեւանի նախկին քաղաքապետը: Էջի այցելուները կարող են միայն գրառումներ, մեկնաբանություններ թողնել Կ. Կարապետյանի կողմից իր պատին տեղադրված նյութերի տակ:Երեւանի նախկին քաղաքապետի ֆեյսբուքյան “պատը” նրա` Երեւանի քաղաքապետ եղած ժամանակահատվածում այցելուների գրառումների ու քննարկումների առումով ամենաակտիվ քննարկվողներից էր:
Ի դեպ, Կ. Կարապետյանի վերջին գրառումը վերաբերում է իր հրաժարականի մասին լուրի հաստատմանը, որի տակ տեղի են ունեցել թեժ քննարկումներ:
Ներկայում նրա էջին հավանություն է տվել 21 199 մարդ:




Լրահոս