ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 63 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած Գյումրի համայնքի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի սան Յուրիկ Հովեյանը (անձնական մարզիչ՝ Սարիկ Սարգսյան) դարձել է ոսկե մեդալակիր։

 

 

 

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑ.  Ի՞նչ ծառայություններ է իր մեջ ներառում VIP ծառայությունը օդանավակայանում: 

Արթուր Դերեմսեզյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի կոմերցիոն VIP ծառայությունը ներառում է՝

  1. առանձնացված հաշվառման ծառայություն,
  2. հավելյալ ուղեբեռի փոխադրման ծառայություն (VIP սրահից դեպի VIP ավտոկանգառ եւ հակառակ ուղղությամբ),
  3. Ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) թեյի մատուցում (անսահմանափակ քանակությամբ):

 

«Զվարթնոց»» օդանավակայան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայությունը նաեւ ներառում է  ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային մեկ խմիչք:

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Մարդու իրավունքների պաշտպանը ի՞նչ տեսակի բողոքներ է քննում:

Աշոտ Հովհաննիսյան (58 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից ԱՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները:

 

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Պաշտպանը նաեւ քննարկում է հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության իրավական միջոցները:

 




Լրահոս