ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՈՒ՞Մ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Է.Ղազարյանի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

 

2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Էդգար Ղազարյանը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Եղբայրության փողոցի 16/2 շենքի բակում երկու անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:

Նախաքննության ընթացքում  կատարվել են հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները եւ ենթարկվել զննության: Արդյունքում քննչական գործողություններով պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Առինջ գյուղի 48, 37 եւ 31 տարեկան բնակիչներ: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:

Այսպես, ձեռք բերված տվյալների համաձայն՝ 37-ամյա տղամարդը քննությամբ դեռեւս չպարզված շարժառիթով Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու՝ վերջինիս մարմանական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 31-ամյա համագյուղացու հետ մեկ այլ՝ 48-ամյա համագյուղացու օժանդակությամբ վերջինիս վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երեւան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող՝ Էդգար Ղազարյանի բնակության վայր,  սպասել նրան: Նկատելով մոտեցող Էդգար Ղազարյանին՝ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով աննկատ հարձակվել են նրա վրա, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:

2023թ. հունիսի 15-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ 37 եւ 31-ամյա տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը: Վերջիններս, որպես մեղադրյալներ, ծանուցվել են վարույթն իրականացնող մարմին ներկայանալու մասին, սակայն չեն ներկայացել:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերտիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրանց, ինչպես նաեւ «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

 

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների, Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բազմաթիվ անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի խոշորածավալ շրջանառությամբ եւ դրանից ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ. հայտնում են Քննչական կոմիտեից։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննության արդյունքում պարզվել է, որ Ա. Մանուկյանը, Կ. Մանուկյանը եւ Հ. Գալստյանը, ինչպես նաեւ ինքնությունը չպարզված մի շարք անձինք 2019թ.-ից համացանցի Telegram հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել եւ կառավարել են «N…», «Na…» եւ գրեթե նույնանուն 7 այլ առցանց խանութ-հարթակներ: Այդ հարթակներում նրանք տեղադրել են տարատեսակ թմրամիջոցների լուսանկարներ՝ քանակների, ըստ քաշերի՝ արժեքների մասին, տրամադրել են նամակագրության միջոցով ձեռք բերվող թմրամիջոցների դիմաց վճարման ենթակա գումարների փոխանցման համար նախատեսված, պարբերաբար փոփոխվող Dashcoin եւ Bitcoin տեսակի կրիպտոարժույթային դրամապանակների տվյալներ։

Արդյունքում 2019-2023թթ. ընթացքում վերոնշյալ անձինք այդ խանութ-հարթակների միջոցով տարբեր անձանց ապօրինի իրացրել են առանձնապես խոշոր չափերով «Մեթանֆետամին» եւ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաեւ իրացման նպատակով ապօրինի շրջանառել են առանձնապես խոշոր չափերով «Կոկաին», «Մեթամֆետամին», «LSD», «Մարիխուանա» եւ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցներ: Թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված ֆինանսական միջոցները ընդհանուր կազմել են 1.152.734.220 ՀՀ դրամ։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Ա. եւ Կ. Մանուկյանների, Պ. Հարությունյանի եւ Հ. Գալստյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, Կ. Շահբազյանի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Վ. Գալստյանի, Բ. Սաքանյանի եւ Ա. Մարկոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նշված անձանցից 5-ին, այդ թվում՝ Վ. Գալստյանին, ներկայացվել է մեղադրանք. նրանք կալանավորվել են։ Հ. Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց եւս ընտրվել է կալանքը, եւ հայտարարվել է հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է Վրաստանում եւ ձերբակալվել։ Նախաձեռնվել է նրան ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու իրավական գործընթաց։

Քրեական հետապնդման ենթարկվող մյուս երկու անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ կայացվել է վերջիններիս ձերբակալելու որոշում՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով:

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Ազգային անվտանգության ծառայությունը փորձաքննության է ենթարկել Արաբկիրի քննիչներին՝ հասկանալու համար, թե նրանք թմրանյութ օգտագործել են, թե ոչ։ Ավելին, քննիչների հեռախոսային խոսակցություններ են լսվել, որտեղ նրանք խոսել են թմրանյութի մասին։

ԱԱԾ-ն մայիսի 31-ի գիշերը ներխուժել է ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, քանի որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել, որ Արաբկիրի բաժնի քննիչները քրեական վարույթների շրջանակներում հայտնաբերված թմրանյութերն իրացնելու գործընթաց են իրականացրել կամ, այսպես ասած, վաճառք են կազմակերպել։

Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ այդ գործի շրջանակում 3 քննիչ է ձերբակալվել: Ըստ տեղեկությունների` 2-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս դեպքից հետո քննիչներն ազատվեցին պաշտոնից, ու գործով քննությունը փակ ընթանում է։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ ԳՐԱՌՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտի բնակչի կատարած հրապարակման ու նրան ձերբակալելու մասին։

«Սույն թվականի հունիսի 28-ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետեւյալ գրառումը` «Ստեփանակերտի խանութներում «մադե ին ադրբեջան»: Ապրի թուրքը, ռուսը եւ իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ, լափե՛ք ու լռե՛ք»:

Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղադրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից, Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի եւ 236-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Գ.Պ.-ն ձերբակալված է»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 




Լրահոս