ՏԵՍԱՆՅՈՒԹ. 108 մլն դրամ և գրեթե 33 հազար դոլար տարեկան եկամուտ, հայտարարագրված կրիպտոարժույթ. Ֆինանսների նախարարի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։ Նա 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարգրել է մեկ անշարժ գույք՝ այգետնակ-ամառանոց, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, որը ձեռք է բերել 2015 թվականին։

 Նախարարը հայտարարգրել է 2 TOYOTA մակնիշի մարդատար մեքենա, որոնցից մեկը ձեռք է բերել 2019 թվականին, մյուսը՝ 2015-ին։ Հայտարարագրել է նաև 1 TRANSALP V600 PD06 մոտոցիկլ, որը ձեռք է բերել 2012 թվականին։  Նախարարը մեկ մեքենա TOYOTA մակնիշի 2006 թվականի արտադրության, որը ձեռք էր բերել 2023 թվականին, տարվա ընթացքում օտարել է 2 մլն 500 հազար դրամով, սակայն ում Հովհաննիսյանը չի հիշում։

Հովհաննիսյանի բաժնային արժեթղթերը տարեվերջին կազմել են 1մլն 050 հազար դոլար: Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել է 87 մլն 994 հազար դրամ և  27 հազար դոլար: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 5 հազար 995 դոլար և 3 մլն 231 հազար դրամ: Նա հայտարարագրել է նաև կրիպտոարժույթ, որի չափը նշված չէ:

Հովհաննիսյանը ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 16 մլն 949 հազար դրամ աշխատանքի վարձատրություն: Հանգստի համար կատարած ճանապարհածախսերը և կեցության ծախսերը կազմել են 4 մլն 779 հազար դրամ: Ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է  3 մլն 147 հազար դրամ: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 0 դրամ, սակայն փոխառության մնացորդի չափը՝  393 մլն 570 հազար դրամ է, որը ամենայն հավանականությամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանում հիպոտեկով ձեռք բերված  բնակարանի գումարն է:  

Նախարարը Կարիտաս Իտալիանա ՍՊԸ-ում ունի 100% բաժնեմաս: 

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանի դուստրը սովորում է Պրահայի ճարտարապետական համալսարանում(ARCHIP):

Նշենք, որ Հովհաննիսյանը բազմազավակ հայր է, նա ամուսնացած է և ունի 5 երեխա։

Էմմա Միքայելյան




Լրահոս