ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում կոտրել են համայնքային գույք հանդիսացող աղբամանները եւ թափոններով շրջապատել տարածքը:

 

 

 

 

ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞վ է զբաղվում պոլիէթիլենային տոպրակների արգելքի վերահսկմամբ:

Տիգրան Ավետիսյան  (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ առեւտրի իրականացման վայրերում եւ առեւտրի օբյեկտներում մինչեւ 50 միկրոն խտությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքի եւ իրացման արգելքի դրույթի նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի իրականացնում վերահսկողական գործառույթներ:

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219-րդ հոդվածի համաձայն՝ արգելվող ապրանքներ վաճառելու (իրացնելու) նկատմամբ վերահսկողությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

 

 

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ.  Ո՞ր օբյեկտները ենթակա չեն լիցենզավորման:

Պետրոս Կարապետյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանվել եւ լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել են մի շարք օբյեկտների նկատմամբ լիցենզավորված կազմակերպությունների կողմից շինարարությունն իրականացնելու պահանջը, որոնց նկատմամբ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:

Այդ օբյեկտներն են բնակավայրերում կառուցվող, 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:

 

Քաղաքաշինության կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի եւ շինարարության որակի տեխնիկական հսկիչի ներգրավման:

 

 

 

 

 

 




Լրահոս