
Աջափնյակ վարչական շրջանն աղբի մեջ կորած է: Խայտառակ անմխիթար վիճակում են գտնվում փողոցի մայթերը, գրեթե բոլոր մայթեզրերը կոտրված եւ պատված չորացած ծառակոճղերով, խոտերով եւ աղբով, նույն իրավիճակն է նաեւ շենքերի բակերում եւ զբոսայգիներում: Ավելին, տեղի բնակիչները մեզ հետ զրույցում ոչ միայն դժգոհեցին աղբի կուտակումներից, այլ նաեւ նշեցին, որ 15 օր է քանդել են գլխավոր ճանապարհը՝ վերանորոգման նպատակով, սակայն տպավորություն է, որ ոչ մի աշխատանք էլ չի կատարվում եւ անգամ պահպանված չեն շինարարական հրապարակ ստեղծելու տարրական նորմերը, որպեսզի չվտանգեն քաղաքացիների կյանքը:
ArmLur.am-ը ստեղծված իրավիճակի մասին փորձեց մեկնաբանություն ստանալ Ափաջնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանից, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Հույսով ենք, որ մեր ահազանգից հետո Ափաջնյակ վարչական շրջանի ղեկավարությունը կվերանայի իր գործելաոճը եւ հատուկ ուշադրություն կդարձնի փողոցների բարեկարգմանն ու մաքրությանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան