ՔՊ-ականները երբ ուզեն կթքեն, միջնադարյան սպառնալիքներով հանդես կգան․ իրավապաշտպանը՝ Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ան սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը․ «Վերջապես իշխող կուսակցությունը լիարժեքորեն, իր սրտի ուզածով կարգավորեց Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը։

Այլևս չի գտնվի մեկը, որը սույն հանձնաժողովում կբարձրաձայնի ՔՊ-աականների սանձարձակ պահվածքը։ Երբ ուզեն կթքեն, միջնադարյան սպառնալիքներով հանդես կգան՝ լեզուդ, ականջներդ կկտրենք։ Ինչպես հայտարարում են, հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնախու էլ չեն առաջադրի․ նախագահի պարտականությունները կկատարի հանձնաժողովի իշխանական փոխնախագահը։ Փառք աստծո նա էլ բռնություն կրող է»։




Լրահոս