Ինչ իրավիճակ է այս պահին Տեղ գյուղում. համայնքապետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին գյուղում լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է: Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում չեն լսվում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին:

«Ժողովուրդն իր առօրյա գործերով է, խուճապային իրավիճակ չկա»,-հավելեց նա:

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք նաև, որ այսօր ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել նաև ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս