Չեն պաշտպանելու ՄԱԿ–ին անդամակցելու Պաղեստինի հայտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պաղեստինի՝ ՄԱԿ–ի անդամակցության հայտի քվեարկության ժամանակ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Կալումբիան  ձեռնպահ են մնալու։Այդ երկրների ներկայացուցիչներն իրենց այդ դիրքորոշման մասին հայտնել են ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Աղբյուրը հայտնել է, որ Գերմանիան եւս հրաժարվել է պաշտպանել Պաղեստինի անդամակցության հայտը, սակայն, դեռեւս պարզ չէ՝ դեմ է քվեարկելու, թե ձեռնպահ է մնալու։Ավելի վաղ ԱՄՆ–ն հայտարարել էր, որ քվեարկության ժամանակ օգտվելու է վետոյի իր իրավունքից, որպեսզի Պաղեստինը “ՄԱԿ–ի կազմում չընդունվի”։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ընդհանուր առմամբ, պաշտպանում են Պաղեստինի անկախությունը, սակայն կարծում են, որ ՄԱԿ–ին Պաղեստինի անդամակցությունը սպառնալու է Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների վերսկսմանը։Սեպտեմբերի վերջին Պաղեստինը ՄԱԿ–ի անդամակցության հայտ ներկայացրեց, հայտի քննարկումը նախատեսված է նոյեմբերի վերջին։




Լրահոս