Armenian text to speach

Ազգային Ժողովի արտահերթ նիստն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովը հուլիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության հեղինակած ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական նախաձեռնությունները բովանդակային փոփոխության չէին ենթարկվել:

Գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:




Լրահոս