Առողջական որ խնդիրների դեպքում է սխտորը հակացուցված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխտորի մեջ պարունակվող եթերային յուղերը կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը և սրել աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունները։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Սխտորը համարվում է շատ օգտակար մթերք, քանի որ դրա կանոնավոր գործածությունն օգնում է պաշտպանել օրգանիզմը վիրուսային վարակներից, սակայն այն չի կարելի չարաշահել։ Ընդ որում՝ դրա չարաշահումը հատկապես վտանգավոր է, եթե մարդն արդեն իսկ ունի աղեստամոքսային տրակտի որոշակի հիվանդություններ։

«Եթերային յուղերը գրգռիչ ազդեցություն են ունենում աղիների լորձաթաղանթի վրա և կարող են սրացումներ առաջացնել»,- նախազգուշացրել է սննդաբանը։

Նա նաև ընդգծել է, որ սխտորը կարող է օգտակար լինել աթերոսկլերոզի դեպքում, քանի որ նվազեցնում է արյան թանձրությունը։




Լրահոս