ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70 ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ․
«Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ,
70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։Կոմբինատի հետ մեկտեղ զարգացավ մարզը` փոխվեցին ենթակառուցվածքները, կառուցվեցին դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ։
70 տարի անց անհնար է պատկերացնել տարածաշրջանն ու երկրի զարգացումն առանց կոմբինատի հսկայական համակարգաշինական ներդրման։
Այսօր ազգային արդյունաբերության դրոշակակիրը շարունակում է աշխատել և զարգանալ և, հաջողությամբ ընդունելով բոլոր մարտահրավերները` վստահորեն զբաղեցնում է երկրի հարկատուների առաջին հորիզոնականները, աշխատանք է ապահովում տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, կատարում է կարևոր սոցիալական դեր պետության և հասարակության համար։
Եվ ես անկեղծորեն ուրախ եմ, որ ճակատագիրն ինձ հնարավորություն է տվել աշխատել Ձեզ հետ՝ ԶՊՄԿ-ի հրաշալի աշխատանքային թիմի հետ:
Հարգելի գործընկերներ,
Մեզ շատ աշխատանք է սպասվում։
Առաջիկա տարիներին կոմբինատի զարգացման և արդիականացման ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագիր, որն ուղղված է արտադրության մեծացմանը և արտադրողականության աճի ապահովմանը։
Այսօր ժամանակը ինքը կոմբինատի աշխատողների և Հայաստանի ժողովրդի առջև դնում է կարևոր ռազմավարական խնդիրներ՝ ուղղված ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը։
Մենք պետք է լուծենք այնպիսի արդիական խնդիրներ, ինչպիսիք են արտադրության հանքա-հումքային բազայի ընդլայնումը, բարձր տեխնոլոգիական և պահանջված արտադրանքի ստացումը՝ բարձր հավելյալ արժեքով, արտադրության արտադրողականության և արդյունավետության բարձրացումը։
Վստահ եմ, որ կոմբինատի միահամուռ, պրոֆեսիոնալ թիմը, նրա աշխատողները, որոնք ունեն հարուստ փորձ և հմտություններ, պատվով կկատարեն այս ծրագրային առաջադրանքները։
Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհավորել հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել Ձեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի համար։
Շնորհավորում եմ հոբելյանի, հանքագործի ու մետաղագործի օրվա առթիվ, սիրելի գործընկերներ և ընկերներ:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին բեղմնավոր աշխատանք, քաջ առողջություն և ընտանեկան երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն այս պարարտ ու հարուստ արևոտ հողում:
ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ
ՆԱԽԱԳԱՀ՝ ՌՈՄԱՆ ԽՈՒԴՈԼԻՅ»