ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ածխածնի մոնօքսիդը կամ լուռ կյանքից զրկողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ածխածնի մոնօքսիդը այրման արդյունքում առաջացող ամենաթունավոր բաղադրիչներից մեկն է, արտազատվում է գրեթե բոլոր նյութերի այրման ժամանակ: Բավականին մեծ կոնցենտրացիայի դեպքում ածխածնի մոնօքսիդը չափազանց վտանգավոր է մարդու կյանքի և առողջության համար: Նման թունավորման էությունն առաջին հերթին կայանում է նրանում, որ այս միացության մոլեկուլները ակնթարթորեն կապում են արյան հեմոգլոբինը և զրկում նրան թթվածին տեղափոխելու կարողությունից։
Եթե ածխածնի մոնօքսիդի մակարդակը բարձր է, առաջանում են տեսողության և համակարգման խնդիրներ, գլխացավ, գլխապտույտ, շփոթություն և սրտխառնոց:
Ածխածնի մոնօքսիդը գազ է, որն արտադրվում է ամեն ինչի, անգամ սիգարետի այրման ժամանակ: Այն համարվում է ծխողների սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառը:
Ածխածնի օքսիդը կամ ածխածնի մոնօքսիդը, քիմիական բանաձևը՝ CO, գազային միացություն է, որը ձևավորվում է ցանկացած տեսակի այրման ժամանակ:

Ի՞նչ է տեղի ունենում, երբ այս նյութը մտնում է մարմին:

Շնչառական ուղիներ մտնելուց հետո ածխածնի մոնօքսիդի մոլեկուլները անմիջապես հայտնվում են արյան մեջ և կապվում հեմոգլոբինի մոլեկուլներին։ Ձևավորվում է բոլորովին նոր նյութ՝ կարբոքսիհեմոգլոբին, որը խանգարում է թթվածնի տեղափոխմանը։ Այդ պատճառով թթվածնի պակասը շատ արագ է զարգանում։
Ամենակարևոր վտանգն այն է, որ ածխածնի օքսիդը անտեսանելի է և ոչ մի կերպ չի զգացվում նրա առկայությունը, այն չունի ոչ հոտ, ոչ գույն, այսինքն՝ հիվանդության պատճառն ակնհայտ չէ և միշտ չէ, որ հնարավոր է անմիջապես հայտնաբերել այն։ Ածխածնի մոնօքսիդը ոչ մի կերպ չի զգացվում, այդ իսկ պատճառով նրա երկրորդ անունն է՝ լուռ մարդասպան։
Մարդը զգալով հոգնածություն, ուժերի կորուստ և գլխապտույտ ճակատագրական սխալ է թույլ տալիս որոշելով պառկել: Եվ անգամ եթե նույնիսկ քիչ անց հասկանում է պատճառը և բաց տարածություն դուրս գալու անհրաժեշտությունը, որպես կանոն, ոչինչ անել չի կարողանում։ Շատերին կարող է փրկել CO գազով թունավորման ախտանիշների իմանալու տարբերակը, իմանալով դրանք հնարավոր է ժամանակին կանխագուշակել հիվանդության պատճառը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել փրկվելու համար:

«Այրվող սիգարետի ծուխը պարունակում է 6000 թունավոր նյութ, ինչը 4 անգամ ավել է, քան մեքենայի արտանետումները։ Այսինքն՝ 1 րոպե սիգարետ ծխելը կարելի է համեմատվել 4 րոպե մեքենայի արտանետումները շնչելու հետ։ Հիշել սիգարետի այրման արդյունքում առաջացող բոլոր թունավոր նյութերը իհարեկե անիրական է։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է իմանալ հիմնականները, որոնցից մեկն է ածխածնի մոնօքսիդը»,- կարծում է Ռաֆայել Կիպշակբաևը։
Փորձագետի խոսքով՝ ածխաթթու գազը շատ ամուր կապ է ստեղծում հեմոգլոբինի հետ, ինչի պատճառով նվազում է հեմոգլոբինի քանակությունը։ Սա հանգեցնում է թթվածնային սովի, որը ծխողները հստակ զգում են ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, այդ թվում՝ աստիճաններով բարձրանալիս։

Ե՞րբ կա ածխածնի մոնօքսիդով թունավորվելու վտանգ:

Մեր ժամանակներում թունավորման դեպքերը տեղի են ունենում մի փոքր ավելի հազվադեպ, քան այն ժամանակ, երբ բնակելի ջեռուցումը հիմնականում վառարանով էր, բայց այժմ դեռ կան մեծ ռիսկի աղբյուրներ: Շմոլ գազի թունավորման վտանգի հնարավոր աղբյուրներից են վառարաններով ջեռուցվող տները, բուխարիները և այլն։ Գործընկերական նյութ։




Լրահոս