
«Twitter»-ը ֆինանսական նոր աջակցության ծրագիր է սկսել սոցցանցային բովանդակություն ստեղծողներին։ Ընկերությունը նրանց գումարներ կվճարի գովազդից ստացված եկամուտներից, սակայն աջակջությունը բոլորի վրա չի ազդի։
Ծրագրի անդամ կարող են դառնալ միայն Twitter Blue-ին բաժանորդագրվածները։ Ավելին, դիմելուց առաջ օգտատիրոջ հրապարակումները պետք է առնվազն հինգ միլիոն դիտում ունենան վերջին երեք ամսից յուրաքանչյուրում։ Ծրագիրը առայժմ աշխատում է միայն այն երկրներում, որտեղ գործում է «Stripe» վճարային համակարգը:
«Twitter»-ի ներկայացուցիչների կարծիքով՝ նման քայլը թույլ կտա բովանդակություն ստեղծողներին գումար վաստակել իրենց աշխատանքից։
Համացանցում արդեն տարածվել են գումարներ վաստակելու առաջին հաղորդագրությունները։