
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հավանաբար որոշել է սեփականաշնորհել քաղաքն ու անվանակոչել այն իր անվամբ: «Ժողովուրդ»-ի՝ Գյումրու աղբյուրների փոխանցմամբ` վերջերս գյումրեցիներին Գյումրու քաղաքապետարանից ուղարկված նամակների ծրարին որպես հասցեատեր գրված է լինում «Վարդանանց քաղաքապետարան»: Իհարկե, Վարդան Ղուկասյանը մշտապես թաքուն ցանկություն է ունեցել Գյումրին իր անունով Վարդանակերտ կամ Վարդանավան կոչելու: Ու հիմա Ղուկասյանը որոշել է գոնե իր համար քաղաքը նամակների վրա անվանափոխել, մինչեւ տեսնի` ինչ կլինի: