«Սերը կունենա հնարավորություն՝ հավերժական լինելու».Լիա Զախարյանը՝ նոր ներկայացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա ռեժիսոր, պրոդյուսեր Սեդրակ Գոջամանյանի և սցենարիստ Արմեն Վարդանյանի «No Makeup» ներկայացման պրեմիերան։

ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի
Լիա Զախարյանի հետ ներկայացման և իր կերպարի մասին։

Դերասանուհու խոսքով, իր կերպարը քաղքենի, կյանքը վայելող և էգոիստ կնոջ կերպար է, որը չի հասկանում, թե ինչ է զգում ամուսնու նկատմամբ և արդյոք խանդում է թե ոչ։

Ներկայացման մեջ ո՞րն է Ձեր ասելիքը

-Իմ ասելիքը ներկայացման մեջ այն է, որ գումարը և վայելքներն այնքան կարևոր չեն, որքան մարդկային, և առավել ևս՝ ընտանեկան հարաբերությունները։ Ուշադրություն պետք է դարձնել ընտանիքի, կողակցի վրա, հասկանալ նրա ցանկություններն ու պահանջները, և նույնն էլ ակնկալել և ստանալ դիմացինից։ Այդ պարագայում սերը կունենա հնարավորություն՝ հավերժական լինելու։

-Արդյոք կա՞ն ընդհանուր գծեր Ձեր և Ձեր կերպարի միջև։

-Այն մարդիկ, ովքեր կգան և կնայեն մեր ներկայացումը, տեսնելով թե ինչպիսին է իմ կերպար, կհասկանան, որ ընդհանուր գծեր չկան։ Եվ դա ինձ համար շատ ուրախալի փաստ է, որ մարմնավորում եմ ինձանից շատ տարբեր կնոջ կերպար։

Նշենք, որ ներկայացման դերասաններն են Ելենա Վարդանյանը, Անի Պետրոսյանը, Աննա Մանուչարյանը, Լիա Զախարյանը, Ստեփան Ղամբարյանը, Աղաս Մանուկյանն ու Մհեր Մխիթարյանը։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս