«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2022 թվականի հայտարարտու տարում ձեռք է բերել հիպոտեկով բնակարան Երևան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերից մեկում, որն արժե 27 մլն 750 հազար դրամ։ Բնակարանը ձեռք է բերել «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ից միանձնյա սեփականության իրավունքով։ Ղազարյանն այդ բնակարանը հայտարարգրել է որպես չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք։
Հանձնված և վերադարձված փոխառությունները հայտարարտու տարվա տարեվերջին կազմել են 10 մլն 175 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 1 մլն 895 հազար դրամ։ Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 265 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 17 մլն 325 հազար դրամ, որը հիպոտեկով բնակարանի գումարի մնացած մասն է։
Ղազարյանն այն եզակի պատգամավորներից է, ով մեծ ունեցվածք ունենալու հետ մեկտեղ, հայտարարագրել է նաև միանվագ 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ ծախսեր՝ 2 մլն 750 հազար դրամ։
Այսպիսով անտուն ՔՊ-ականները իշխանություն գալուց հետո մեքենաներ և բնակարաններ են գնում, ապա մեղադրում նախկիններին երկու-երեք բնակարան ունենալու մեջ։
Էմմա Միքայելյան