ՖՈՏՈ․ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Բացեք կյանքի ճանապարհը»․ բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր՝ հուլիսի 17-ին, ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն Արցախի:

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվել են հադրութցի երեխաներ, ովքեր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստան։ Նրանք ձեռքներին պահել են շրջափակված Արցախում ապրող երեխաների, նրանց առօրյան պատմող լուսանկաներ, իսկ շապիկներն գրված է՝ «Ոչ Արցախի շրջափակմանը», «Մենք Արցախ ենք», «Բացեք կյանքի ճանապարհը»։




Լրահոս