ՖՈՏՈ. Թրթուրներ, ճիճուներ. ինչ է կատարվում Աբովյան փողոցի շենքերի բակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Կենտրոն Վարչական շրջանի Աբովյան փողոցի բնակիչները: Բնակիչների խոսքով՝ արդեն տեւական ժամանակ է ինչ Աբովյան 22 ա հասցեի շենքի բակում վխտում են թրթրուրներ, ճիճուներ, որոնք թափվում են բակի ծառերից:

Մեզ հետ զրույցում բնակիչները դժգոհեցին, որ ոչ մի սանիտարահիգենիկ նորմ չի պահպանվում տարածքի մաքրման համար, ծառերը  համապատասխան նյութերով չեն լվացվում եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

«Այն աստիճան է հասել, որ թրթուրներն արդեն պատուհաններից, դռներից ներս են լցվում, բակում ունենք երեխաների համար զարգացման կենտրոն, եւ վերջիններիս ծնողներն անհանգստացած են, քանի որ դռներից թրթուրները ներս են լցվում եւ օրվա մեջ մի քանի անգամ ստիպված են լինում մաքրել, որպեսզի երեխաները ականատես չլինեն այդ պատկերին»,- նշեցին բնակիչները:

Այսպիսով՝ եւս մեկ անգամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին հորդորում ենք, որպեսզի ուշադրություն դարձնի իր ղեկավարության տակ գտնվող Կենտրոն համայնքի խնդիրներին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս