
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը 24-ժամյա ռեժիմով քննադատում էր պետական ապարատը ՀՀԿ-ականացնելու գործընթացը, սակայն իր իշխանության օրոք եւս անկուսակցական պաշտոնյաներ գրեթե չկան։
Միայն վերջերս նկատեցինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սկսել է մասնակցել ՔՊ-ի կուսհավաքներին: Նա ՔՊ ակունքներում չի եղել, նախ նշանակվել է Արսեն Թորոսյանի տեղակալ։ Այդ շրջանում նա անկուսակցական էր: Իսկ ե՞րբ է համալրել ՔՊ-ի շարքերը։ Նախարարի խոսնակը հակիրճ պատասխան տվեց՝ 2022-ին։
Հիշեցնենք, որ Ավանեսյանը նախարարի պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ընտրություններից հետո։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում