Արմավիրում անասնակեր է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին, ժամը 22։01-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արամ Խաչատրյան փողոցում այրվում է անասնակեր:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Էջմիածնի քաղաքապետարանի կողմից տրամադրված մեկ տրակտոր ու մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմերի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:22-ին, մարվել՝ հուլիսի 19-ին, ժամը 00:26-ին: Այրվել է մոտ 387 հակ անասնակեր։




Լրահոս