Հուլիսի 15-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Եղվարդ, Իջևան, Բերդ քաղաքներում և Ազատան, Մալիշկա գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 5 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 2 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: