ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սաջջադ Հասանի Ղուրխանչի Մողամադդամին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է` չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազլ Սաիդի Մոհամմադի Լույեհի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Մարիա Վիկտորի Շպեկի հետ խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով՝ գույքային օգուտ ստանալու մղումով, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազլ Հոսեյն Քուզեգար Լալիմիի օժանդակությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և իրացնելու նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
Մարիա Վիկտորի Շպեկնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է` չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Սաջջադ Հասանի Ղուրխանչի Մողադդամի և Աբոլֆազլ Սաիդի Մոհամմադի Լույեհի հետ խմբի կազմում՝ նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, շահադիտական դրդումներով՝ գույքային օգուտ ստանալու մղումով, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբոլֆազլ Հոսեյն Քուզեգար Լալիմիի օժանդակությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և իրացնելու նպատակով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
4 անձ կալանավորված է եւ գործով նախաքնության ավարտ է հայտարարվել:
Քնար Մանուկյան