ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արայիկ Խզմալյանին ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արայիկ Խզմալյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել։
Հուլիսի 17-ին Խզմալյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ ընտրվեց Մատենադարանի տնօրեն: