Արա Խզմալյանը նշանակվել է Մատենադարանի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ավարտվել է Մատենադարանի տնօրենի ընտրությունները: Մատենադարանի նոր տնօրեն է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Մատենադարանի հանրային կապերի բաժնի վարիչ Տաթևիկ Սարոյանը:

Նշենք, որ առաջադրված էր երեք թեկնածու՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը,  Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Արծրուն Սահակյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իշխանություններն ամեն գնով ուզում են Մատենադարանի տնօրեն նշանակել իրենց սրտի թեկնածուին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանին:

Ավելին, որպեսզի Արայիկ Խզմալյանը կարողանա մասնակցել Մատենադարանի տնօրենի ընտրություններին, հատուկ փոխել էին տնօրենի ընտրության կանոնակարգը, որը Մատենադարանի հիմնադրման օրվանից դրված ավանդույթ է, այն է՝ Մատենադարանը գիտական հաստատություն է, և տնօրենը պետք է լինի գիտնական, Արայիկ Խզմալյանը գիտական դոկտորի աստիճան չունի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս