ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար, 2023 թվականի հուլիսի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաք են գործուղվել ԱԺ պատգամավորներ։
Պատվիրակության կազմում են պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Մանուկյանը: