Բասկետբոլի տղաների Մ16 հավաքականը հաղթեց նաև Կիպրոսի ընտրանուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների հավաքականը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցել է Կիպրոսի հավաքականի հետ և հաղթել է 76-63 հաշվով:

Առաջին տուրում մեր թիմը մրցել էր Սան Մարինոյի հավաքականի հետ և առավելության հասել 102:44 հաշվով։

Հայաստանի հավաքականի մրցակիցները ենթախմբում կլինեն նաև Ադրբեջանի և Ալբանիայի թիմերը:

Հայաստանի Մ-16 հավաքական

1․ Դավիթ Բոյաջյան

2․ Արտյոմ Նազլուխանյան

3․ Դավիթ Վարդանյան

4․ Էդուարդ Խաչատրյան

5․ Հայկ Ստամբոլցյան

6․ Արեգ Ասլանյան

7․ Քևին Դեհբաշյան

8․ Վիլյամ Ղարաբեկյան

9․ Սեբաստիան Հացակորզյան

10․ Նոլան Բրաուն

11․ Արթուր Ավագյան

12․ Սեբաստիան Ջոն Մինասյան

13․ Ներսես Ավագյան




Լրահոս