Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է՝ 23:51-ին: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայութունից:

Այրվել են շենքի տանիքում տեղադրված ծխահեռացման համակարգը՝ շարժիչներով, ծխատարի արտաքին երեսպատման շերտը, իսկ 9-րդ հարկի բաց պատշգամբում՝ գույք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 20-ին, ժամը 22:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Ամիրյան փողոցի թիվ 4/6 շենքի տանիքում բռնկված հրդեհը տարածվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկի բաց պատշգամբ:




Լրահոս