Մարմարաշենի բնակիչներն ահազանգում են. գնդակը համայնքի ղեկավարի դաշտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի հարակից տարածքում կառուցվելիք ցեմենտի գործարանի շուրջ ուշագրավ զարգացումներ են սպասվում

Ինչ է կատարվում, ինչու են համայնքում հավաքվել բնապահպանները, համայնքի բնակիչները եւ ինչ հարց են բարձրացնում։

Բանն այն է, որ Մարմարաշեն գյուղի հարակից տարածքում կառուցվում է ցեմենտի գործարան։ Գյուղացիների, ինչպես նաև խնդրով հետաքրքրվողների կողմից բարձրացված թիվ մեկ խնդիրը գործարանի՝ շրջակա միջավայրի վրա թողած հնարավոր հետևանքներն են։ Բանն այն է, որ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գործարանի կառուցումը սպառնում է անպիտան դարձնել ինչպես նախատեսվող գործարանի տարածքին հարակից վարելահողերը, այնպես էլ շրջակայքում գտնվող ձկնաբուծարանները։

Գյուղացիներն էլ իրենց հերթին մտահոգված էին օդի աղտոտման խնդրով, քանի որ բազմաթիվ օրինակներ կան, երբ գործարանների սեփականատերերը խոստանում են պահպանել նորմերը, բայց կարճ ժամանակ անց հարակից տարածքի բնակիչները ստիպված են լինում կամ կեղտոտ օդ շնչել ու բազմաթիվ հիվանդությունների տեր դառնալ, կամ էլ տուն-տեղ ծախել ու հեռանալ իրենց բնակավայրից։

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավիճակից ելնելով կազմակերպվել է հանրային լսում, որտեղ ներկա են եղել բնապահպաններ, համայնքի բնակիչները, գյուղի հարեւան այգիների ու լճերի սեփականատերերը, վարձակալնները, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել եւ բացասական գնահատական են տվել ցեմենտի գործարանի կառուցմանը։ Ինչ է սպասվում։ Փաստ է մեկ բան, որ բնակիչները դեմ են։

Այս իրավիճակում թերեւս «գնդակը» Մասիս համայնքի ղեկավարության դաշտում է։ Մասնավորապես հարց է առաջանում, թե համայնքի ղեկավարությունը ընդառաջ կգնա՞ իր համայնքի բնակիչների անհանգստությանը, թե ականջալուր չի լինի բնակիչների ահազանգին ու թույլ կտա ի վերջո գործարանը կառուցվի բնապահպանական կոպիտ խախատումներով։

Նկատենք, որ«Օրդ Գրուպ» ՍՊԸ–ի կողմից չէր ներկայացված որևէ փաստաթուղթ, որով կհիմնավորվեր հումքի տեղափոխման, մթնոլորտ արտանետվող փոշու, ազոտի և ածխածնի օքսիդների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։




Լրահոս