«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարակից Կուրղինյան փողոցի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպանատների, «Մուլտի Լեոն 1» ՍՊԸ-ի ԱԳԼՃ-ի գազամատակարարումը: