ՖՈՏՈ. Որքան է արժեցել Անդրանիկ Հարությունյանի հանգիստը Եգիպտոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստը տարվա ընթացքում ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ: ArmLur.am-ը շարունակելով իր ամառային հանգստի շարքն այս անգամ զրուցել է դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի (Անդո) հետ:

Անդոն մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ հասցրել է ընտանիքի հետ վայելել ծովափնյա հանգիստ՝ Եգիպտոսում. «Ես առհասարակ նախընտրում եմ պասիվ հանգիստ, հատկապես, երբ իմ առօրյան անցնում է շատ ակտիվ»:

Հարցին, թե որքան է արժեցել Եգիպտոսում հանգիստ անցկացնելը մեր զրուցակիցը նշեց, որ մոտ 3000 դոլար:

«Այս պահին էլ գտնվում ենք Աղավնաձորում, հիանալի հանգիստ ենք անցնկացնում, եւ կարծում եմ ամենալավ վայրերից մեկն է երեխաների հետ հանգիստն անցկացնելու համար: Շատ ենք սիրում նաեւ Դիլիջանում հանգիստն անցկացնել, այնտեղ ունենք սեփական տուն եւ հնարավորություն  ժամանակ առ ժամանակ գնալ եւ հանգստանալ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս