Ու՞ր է անհետացել Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջին շրջանում ամեն պատեհ-անպատեհ առիթի դեպքում նույն վտանգավոր հայտարարությունն է անում, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը:

Միրզոյանն առաջին անգամ նման հայտարարություն է արել հուլիսի 20-ին՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստի ժամանակ, հետո կրկնել է իր այս հայտարարությունը:

Ի դեպ՝ Արարատ Միրզոյանը նման հայտարարություն է անում
ողջ հայ հանրության անունից, չնայած նրան, որ Հայաստանի քաղաքացիները բազմիցս հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, որ որեւէ դեպքում չեն պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում:

Այս ֆոնին թերեւս տարօրինակ է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի քար լռությունը, որը ոչ մի կերպ չի փորձում արձագանքել Արարատ Միրզոյանի վտանգավոր հայտարարություններին:

Անհասկանալի է, թե Արցախի համար այս բախտորոշ փուլում ու՞ր է կորել ու ինչու՞ է լռում ամենակարեւոր կառույցներից մեկի պատասխանատուն՝ արտգործնախարարը, տպավորություն է՝ անհետացել է նա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս