ԱԱԾ-ն 1 տոննա կոկայինի գործով կալանավորված նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի աշխատակցի մասով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ն 1տոննա Կոկայինի գործով որոշում է կայացրել եւ 2 ամսով երկարաձգել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ընկերության պահեստապետ Սամվել Գալստյանի կալանքի ժամկետը։

Հիմեցնենք, որ գրել էինք, որ ընկերության տնօրենն ու պահեստապետը ներկայացրել են այն, ինչը Միհրան Պողոսյանի ցուցադրել է տեսանյութում: Մասնավորապես, ընկերության պահեստապետ Սամվել Գալստյանը հայտնել է, որ բանվորը տարօինակ բան է նկատել արկղերում ու այդ մասին տեղյակ են պահել իրեն, ինքը 15 րոպե անց մոտեցել է արկղերին եւ տեսել է տաօրինակ զանգվածը: Առանձնացրել է մեկ արկղը ու նկարել է իր բջջային հեռախոսով: Կրկին բացել է նոր արկղ ու նկարել է իր հեռախոսով տարօրինակ զանգվածը: Այդ ամենից հետո հրահանգել է աշխատակիցներին շարունակել աշխատանքը, իսկ տարօրինակ զանգվածի մասին տեղյակ է պահել ղեկավարներին ու այլ բանից տեղյակ չէ:

Ընկերության տնօրեն Լևոն Աթաջանյանն էլ ցուցմունք է տվել, որ աշխատակիցները նկատել են տարօրինակ զանգված արկղերում, որի մասին տեղյակ են պահել իրեն եւ այլ բան չգիտի:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավծյա հեղափոխությունիւց հետո 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է :

Նկատենք,որ նույնիսկ վարույթի հանրային մասնակիցների մոտ է խոսակցություն եղել, որ ակնհայտ է պահեստապեսը որևէ առնչություն չունի կոկաինի հետ։ Ստանալուց իրեն այդ մասին տեղեկացրել են բանվորները, որ բանանի արկղերի մեջ այլ պարունակություն կա, ինքն էլ անմիջապես տեղեկացրել է ՍՊ ընկերության ղեկավարությանը, ովքեր մի քանի անգամ եկել ուսումնասիրել են։

Համացանցում տեսագրությունը հրապարակվել է, թե ինչպես է պահեստապետը անակնկալի եկած ուսումնասիրում արկղերը, ապա լուսանկարում և ուղարկում է տնօրենին, սակայն շարունակում են նրան կալանքի տակ պահել ։

Քնար Մանուկյան




Լրահոս