Գառնու գյուղապետին բավարարել է մարզպետարանի պատասխանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չեմ պատկերացնում, որ մտնես թանգարան ու կենտրոնական մասում տեսնես սրճարան. դա երևի նորույթ է, որը նորահայտ մարդիկ ուզում են իրականացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը:

Վերջինս նշեց, որ Գառնու տաճարը իրենից ներկայացնում է պատմամշակութային մեծ արժեք, քանի որ զբոսաշրջիկները Հայաստան ժամանելուց առաջին հերթին այցելում են Գառնի ու Գեղարդ:

«Ես չեմ պատկերացնում մի մարդ, ով հայ լինելով իր երեխային չի դաստիրակում Գառնու տաճար տանելով  ու տաճարի մասին տեղեկացնելով»,- նշեց Լիա Բախշինյանը:

Հայաստանի գիդերի միության նախագահը հայտնեց նաև, որ իրենք դիմել են էկոնոմիկայի ու մշակույթի նախարարություններին և մինչև հիմա դեռևս պատասխան չեն ստացել: Նրա պնդմամբ` եթե իրավիճակը շարունակվի նույն տեմպերով ու իշխանությունների կողմից արձագանք չլինի, ապա Գիդերի միությունը դիմելու է ՀՀ վարչապետին:

Ըստ Լիա Բախշինյանի` պետք է դիմել բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողներին, որպեսզի երիտասարդությունը ոտքի կանգնի ու թույլ չտա շինարարության կառուցումը, քանի որ եթե սրճարան կառուցվի, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ն կխզի իրենց հետ ցանկացած կապ, ինչպես դա եղավ Նորավանքի դեպքում, երբ վերջինիս պատի ներսում կառուցվեց ռեստորան:

Այսօր մամլո ասուլիսին պետք է ներկայանար նաև Գառնու գյուղի գյուղապետ Աշոտ Վարդանյանը, որի բացակայությունը Լիա Բախշինյանը բացատրեց նրանով, որ երեկ երեկոյան գյուղապետին կանչել են մարզպետարան:

«Գյուղապետին կանչել են մարզպետարան ու նրան պատասխանել են, որ առանց մարզպետի թույլտվության ոչ ոք իրավունք չունի այնտեղ կառուցել սրճարան»,- հայտնեց Լիա Բախշինյանը` նշելով, որ գյուղապետին բավարարել է մարզպետարանի պատասխանը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս