Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ին` ժամը 22:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։




Լրահոս