
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` այսօր Բաղրամյան պողոտայում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է «Կառուցապատողների հայկական» ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, բայց վրաերթի պահին ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ժամ առաջ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում բողոքի ակցիայի ժամանակ «Մայբախ» մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել պարեկային ծառայողներից մեկին:
Քնար Մանուկյան