
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը վերջին շրջանում վատառողջ է, նա ինսուլտ է ստացել:
«Այս պահին ունեմ փոքր ինչ առողջական խնդիրներ, հուսով եմ շուտափույթ կերպով ոտքի կկանգնեմ: Այս պահին տանն եմ, բուժում եմ ստանում: Կարծում եմ օգոստոս ամսին ոտքի կկանգնեմ»,-նշեց կոմպոզիտորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ամիրխանյանը, անդրադառնալով Արցախին, ասել էր. «Մենք պետք է մոռանանք մեր անձնական շահերը, եւ միավորվենք Արցախը փրկելու շուրջ: Այսօր հայ ժողովուրդը կանգած է պատմական ծանր օրերի առաջ, եւ այս վիճակից մեզ միայն կհանի, երբ բոլորս կհամախմբվենք, մեզ պակասում է միավորում: Ես կոչ եմ անում մեր ժողովրդին մի բռունցք դառնալ, համախմբվել եւ փրկել երկիրը կործանումից»,- ընդգծել էր մեր զրուցակիցը: