51-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Թումոյի այգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 24-ին Հալաբյան փողոցի հարակից այգում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 51-ամյա Ալեքսանդր Մ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս