ՀԻՄԱ ԷԼ ՍՈՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում մենահամերգների տեղատարափ է: Օրեր առաջ Մարտին Մկրտչյանը մենահամերգ տվեց, նոյեմբերի 8-ին Արամեինն է: Տղաներից հետ չի մնում նաեւ Սոնա Շահգելդյանը, ով վերջապես որոշեց իր առաջին մենահամերգի օրն ու տեղը: Ի տարբերություն տղաների` Սոնան որոշել է մի քիչ ավելի փոքր համերգ կազմակերպել` ոչ թե մարզահամերգային համալիրում, այլ Ալ.Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Սոնայի բոլոր երկրպագուներին հայտնում ենք, որ իրենց սիրելի երգչուհու հետ հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին` ժամը 19:00-ին:




Լրահոս