Ուր կարող են այցելել զբոսաշրջիկները Բուլղարիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի տեսարժան վայրերը և հիանալի հյուրանոցային սպասարկումը գրավում են զբոսաշրջիկներին։ Արևոտ երկիրը ողջ տարին ընդունում է զբոսաշրջիկներին։

Armlur.am-ն առանձնացրել է թոփ վայրերը Բուլղարիայում, ուր պետք է այցելեն զբոսաշրջիկները։

Վառնա

Վառնան նավահանգստային քաղաք է և միևնույն ժամանակ Բուլղարիայի ամենամեծ հանգստավայրերից մեկը: Վառնայում հյուրանոցային սպասարկումը հասցվել է եվրոպական ամենաբարձր մակարդակի: Զբոսաշրջիկներին առաջարկվում են ինչպես հինգ աստղանի, այնպես էլ ավելի բյուջետային հյուրանոցներ:

Մարիա թագուհու պալատ

Ճարտարապետության մեջ գեղագիտությունն ու ներդաշնակությունը գնահատողները ձգտում են այցելել Մարիա թագուհու գեղեցիկ պալատը: Սա Բուլղարիայի Սև ծովի ափի ամենահայտնի պատմական հուշարձաններից մեկն է։

Բելոգրադչիկի ամրոց և ժայռեր

Բելոգրադչիկը միավորեց երկու հետաքրքիր բան՝ գեղատեսիլ ժայռեր և հնագույն, լավ պահպանված ամրոց:

Ռիլա վանք

Զբոսաշրջիկների համար այս վայրն առանձնահատուկ հետաքրքրություն կառաջացնի տեղի վանական թանգարանի շնորհիվ, որտեղ գտնվում է հայտնի Ռաֆայել խաչը:

Հին քաղաք Նեսեբար

Նրա յուրահատուկ առանձնահատկությունն այն է, որ զբոսաշրջիկները կարող են տեսնել քաղաքի մի հատվածը, որը ջրի տակ է անցել մի քանի դար առաջ։ Ժամանակակից Նեսեբարը գտնվում է փոքր հողատարածքի վրա, իսկ քաղաքի ստորջրյա հատվածը պարզ եղանակին հստակ երևում է։

Ինեսա Սուքիասյան




Լրահոս